Մադաթափա լիճը դեռևս ամառվանից սկսել էր չորանալ, գործընթացը չի դադարել, այն շարունակում է չորանալ։ Ջավախքի պահպանվող տարածքների գործակալությունից հայտնում են, որ լճի հետազոտությունը նախատեսվում է 2023-24 թվականներին և ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։

Լճի հարևանությամբ գտնվող Ժդանով գյուղի բնակիչների խոսքերով, ամեն տարի էլ չորանում է, բայց այսպիսի արագացված ու խորը տեմպերով դեռ չէր եղել

madatapaa

Լուսանկարն արվել է 2021 թվականի մայիսի 15-ին

madatapa 2
Լուսանկարն արվել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին

madatapan hima
Լուսանկարն արվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին

«Այս տարի լիճը շատ է չորացել, օգոստոսից անձրև չենք տեսել, դա է պատճառը։ Ջուր, որ լինի թռչունները միշտ էլ կլինեն։ Անգամ մեր տնական սագերը, որ միշտ լճի տարածքում էին, հիմա լիճ չեն գնում: Որտեղ ջուր է լինում, թռչունները հիմնականում այդ տարծքում են լինում: Ընդամենը մի քանի տարի առաջ թռչունները լճի մի ծայրից մյուս ծայրը լիքն էին», – ասում է Ժդանով գյուղի բնակիչ Անուշ Մարկոսյանը։

Ինչպես գյուղացիներն են ասում՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվում լճի «փրկության» համար։

Դեռևս 2019 թվականին լճի ափամերձ մասում հայտնաբերվել էին առեղծվածային, ստորգետնյա անցքեր, որտեղ լճի ջուրն էր հոսում: Առեղվածը կայանում էր նրանում, որ ջուրը հոսում էր անցքերի մեջ, սակայն ուր էր այն գնում՝ անհայտ է: Մի քանի փորձարկում է կատարվել՝ հանելուկը պարզելու համար, սակայն՝ ապարդյուն: Ֆիքսվել է 3-4 անցք, սակայն Մադաթափայի ոչ բոլոր անցքերն են հայտնաբերվել, բնակիչների կարիքով՝ անցքեր կարող են ջրի ծածկույթի տակ ևս լինել: Եվ լճի չորացման ամենահավանական պատճառը կարող են լինել այդ անցքերը:

Dira pos

Պետությունը արդեն մի քանի տարի է Մադաթափա լճում ամբարտակ կառուցելու ծրագիր ունի, որպեսզի ջրի մակարդակը մնա նույն մակարդակին, բայց դեռևս ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։ Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից JNEWS-ին հայտնեցին, որ ամբարտակ կառուցման էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է։ Սակայն լճի տարածքում այսօրվա տվյալներով, շինարարական աշխատանքներ չեն ընթանում։ JNEWS-ը կրկին դիմել է գործակալություն, պարզելու ե՞րբ է սկսվելու ամբարտակի կառուցման աշխատանքները:

Ջավախքի պահպանվող տարածքների կողմից Մադաթափա լճի հետազոտությունը նախատեսվում է 2023-24 թվականներին (ներկայիս գիտական ​​հետազոտություններն իրականացվում են 5-10 տարի ընդմիջումներով), որի արդյունքում. ըստ անհրաժեշտության՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը մշտապես իրականացնում է գործակալության վարչակազմում ընդգրկված յուրաքանչյուր տարածքի և կենսաբազմազանության հետազոտություն և մոնիտորինգ։ Հետազոտությունների և մոնիտորինգի հիման վրա մշակվում է համապատասխան գործողությունների պլան:

Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա։ Մադաթափան տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, այստեղ 180 թռչնատեսակ կա, ինչքան որ Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում:

Լճի առավելագույն խորությունը 1,10 մ է, իսկ ափամերձ հատվածում՝ 40 սմ: Մադաթափան սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից:

Կարող եք կարդալ նաև՝

Մադաթափա լճի առեղծվածն ու սքանչելիքը (Photo)

Մադաթափայի անվերջանալի գեղեցկությունը (Photo)

Մադաթափա լիճը չորանում է (Video)

Մադաթափա լճում կկառուցվի արհեստական կղզի