Այսօր, մոտավորապես ժամը 15:00-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում, գյուղի Հասարակական կենտրոնի մոտ գնդակահարվել է 1985 թ. ծնված Խ.Տ.-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թարմ հետքերով ձերբակալել է Գ.Մ.-ին, ծնված 1986 թ.՝ հրազենով մարդասպանություն կատարելու մեղադրանքով:
Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նինոծմինդայի շրջանում ձերբակալել են Գ.Մ.-ին՝ օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում: Նրանց հաջողվել է պարզել, որ Գ.Մ.-ն կրակել է համագյուղացուն` վրեժխնդրության պատճառով, քանի որ անցյալում նրանք կոնֆլիկտ են ունեցել: Կասկածյալը ընդունում է մեղքը: Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ «Կանխամտածված սպանություն», որը պատժվում է ազատազրկմամբ 7-15 տարի ժամկետով: