Մայիսի 1-ին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն եւ Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պետն այցելել են Ախալքալաքի բերդ` առաջիկա վերականգնման հնարավորությունները գնահատելու համար:

Ինչպես հայտարարել էր պարոն Քարսելաձեն, բերդը վերականգնելու նախագիծ դեռևս չկա, սակայն վերականգնման գերակայությունները որոշելու համար արդեն տարվում են աշխատանքներ:

«Մենք անպայմանորեն կքննարկենք, թե որքան կարեւոր կլինի դա տարածաշրջանի համար: Այս պարագայում մենք խոսում ենք ոչ միայն մշակութային ժառանգության մասին, այլ նաեւ այնպիսի գործոնների մասին, որոնք նպաստում են զբոսաշրջիկների թվի աճին, ինչպես միջազգային, այնպես էլ ներքին կարգով»:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեի խոսքով` այժմ տարվում են բերդի վերականգնման ծրագրի մշակումներ, որոնք նրանք հույս ունեն նախապատրաստել եւ հաստատել այս տարի: Վերականգնման ժամկետը կախված է շինարարության վիճակից եւ օբյեկտի վրա կատարվող աշխատանքների քանակից:

«Փորձագետները պետք է գան և տեղում տեսնեն, թե ինչպես է շենքը պատմականորեն կառուցված: Դրանից հետո նրանք պետք է կազմեն դեֆեկտային ակտ եւ տեխնիկական առաջադրանք նախագծողների համար: Դրանից հետո նախագծողները, պատմական հուշարձանների պահպանության մասնագետների հետ պետք է համաձայնեցնեն նախագիծը, որոշեն, թե ինչպես է շենքը վերականգնվելու՝ ինչպես գեղագիտապես, այնպես էլ տեխնիկապես: Միայն այդ դեպքում կարող են սկսվել աշխատանքները», – ասել է գործակալության ղեկավարը:

крепость3

Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է
Պատրաստվում է Ախալքալաքի բերդի վերանորոգման ծրագիրը
Հարցվողներն ընտրում են Ախալքալաքի բերդի վերականգնումը

Նիկոլոզ Անթիձեն Ախալքալաքի բերդ այցելելուց հետո տպավորված էր եւ նշեց, որ մշակութային հուշարձանի վերականգնումը կարեւոր գործոն կդառնա տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար:

«Սա լուրջ նախագիծ է, պետք է փորձաքննություն կատարել, ուղարկել հետազոտողների: Կարծում եմ, որ գործընթացը 2-3 տարի կտևի: Այստեղ շատ գեղեցիկ է, այնպիսի հրաշագեղ տեսարաններ են բացվում, որ շունչդ կանգնում է: Պետք է ստացվի վիթխարի օբյեկտ, որը շատ հանրաճանաչ կդառնա զբոսաշրջիկների շրջանում: Նույնիսկ ավելի հանրաճանաչ, քան Ռաբաթը», – նշել է նա:

крепость2

Ամալյա Բաբայան