Ախալքալաքի Արդարադատության տան կառուցումը վերսկսվել է: Նոր շինարարները խոստանում են այն շահագործման հանձնել երեք ամսից :
Արդարադատության տան շինարարությունն արդեն երեք տարի ձգձգվում է: ՍՊԸ «Պրիզմա» շինարարական ընկերությունն, որը հաղթել էր տենդեր մրցույթը, խոստացել էր Արդարադատության տունը շահագործման հանձնել 2016թ.-ի վերջ, սակայն մինչ այժմ այն չի ավարտվել: Արդարադատության նախարարությունում մեզ ասացին, որ ՍՊԸ «Պրիզմա»-ն չի կարողացել կատարել աշխատանքը և որակազրկվել է:
Հայտարարվեց նոր տենդեր-մրցույթ: Աշխատանքները վերսկսվեցին 2018 թվականի մայիսի 18-ից:
Այժմ, ըստ նոր տենդեր-մրցույթի, շինարարական աշխատանքներն իրականացնում են երկու ընկերություններ՝ «Մշենի սերվիս» և «Ինստալ»: Շինարարության տարածքում աշխատում է մոտ 15 մարդ: Աշխատողները տեղացիներ են, իսկ վարպետները` ընկերության աշխատողները:
Շինարարական աշխատանքների ղեկավար Գիորգի Խրեուլիի խոսքերով, աշխատանք շատ կա, բայց նա վստահ է, որ ժամանակի մեջ կտեղավորվեն:
«Ավարտել ենք էլեկտրականությունը, անում ենք ներկարարական աշխատանքները: Հատակը պատրաստ է, մնացել է առաստաղը: Որոշ աշխատանքներ կան ձեռնահարկում: Շենքը լավ են կառուցել, մենք ուղղակի մի փոքր ձևափոխել ենք այն: Երեք ամսից կավարտենք: Եթե վստահ չլինեինք, չէինք գա», – ասում է Գիորգի Խրեուլին:
Ախալքալաքի Արդարադատության տան շենքը երկհարկանի է: Երկու հարկերում էլ դեռ շատ աշխատանք է մնացել, բացի այդ անհրաժեշտ է բարեկարգել բակը և հարակից տարածքը:
Նշենք, որ Ախալքալաքում Արդարադատության տան կառուցումը սկսվել է 2016 թվականի մայիսին և պետք է ավարտվեր նույն թվականի հոկտեմբերի 16-ին: Շինարարության տենդեր-մրցույթը հաղթել էր ՍՊԸ «Պրիզմա» ընկերությունը 1 965 284 լարիով:
Նախորդ շինարարի և պատվիրատուի միջև պայմանագիրը փոփոխվել է 10 անգամ: Վերջին անգամ շինարարության շահագործման ժամկետը հայտարարվել էր 2017 թվականի նոյեմբերի 1-ը:
Շուշան Շիրինյան