Ըստ jnews.ge կայքի համընդհանուր առցանց քվեարկության արդյունքների, օգտատերների 78% -ը, ով հետաքրքրված է Ախալքալաքի բերդի վիճակով, մշակութային հուշարձանի պահպանման միջոց ընտրել է վերականգնումը, 22% -ը ընտրել է կոնսերվացումը (պահպանում):
Ջավախքի բնակչության կարծիքը, Ախալքալաքի բերդի պահպանան մասին, իմանալու համար մեկ ամիս առաջ jnews.ge-ն հայտարարել էր առցանց հարցում: Հարցումը կազմված էր երկու հարցից՝ վերականգնում թե կոնսերվացում:
Ախալքալաքի բերդը քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է: Այսօր այն լավ պահպանված չէ և մատնված է անուշադրության: 11-րդ դարի մշակութային ժառանգությունը դարձել է աղբանոց և զուգարան: Այս վայրը չի գրավում զբոսաշրջիկներին, քանի որ ենթակառուցվածքը պատրաստ չէ, և նշված չէ տուրիստական քարտեզի վրա:
Մայիսի 1-ի առավոտի դրությամբ հարցման նյութը դիտվել է 1943 անգամ, նրանցից քվեարկել է միայն 352 մարդ:
– Կոնսերվացում` նշանակում է գոյություն ունեցող տեսքով կայունացում և պահպանում
– Վերականգնում` վերանորոգում, սկզբնական ձևով վերականգնում
Հարցումն ակտիվ է նաև հիմա, մարդիկ, ովքեր չեն քվեարկել և պատրաստ են իրենց կարծիքը հայտնել, կարող են մտնել հետևյալ կայք և սեղմել բերդի պահպանման նախընտրելի տարբերակը:
Շուշան Շիրինյան