Տասնչորսամյա Աքսաննա Ավետյանը Երևանում կայացած կարատեի միջազգային մրցաշարից երկու ոսկե և մեկ արծաթե մեդալով է վերադարձել: Նա հանդես էր գալիս Վրաստանի հավաքականի կազմում:

Ապրիլի 20-21-ը քաղաք Երևանում, «Դինամո» մարզահամերգային համալիրում անցկացվեց կարատեի միջազգային մրցաշար: Այն կրում էր «Կարատեի աստղերի գավաթ» անվանումը: Մրցաշարը կազմակերպվել էր I.S.K.A. կարատեի 6-րդ դան կրողը շիհան Վյաչիսլավ Հարությունյանի կողմից:

sport

Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից մրցաշարին մասնակցում էին շուրջ 530 մարզիկ: Վրաստանը մրցաշարին մասնակցում էր 10 մարզիկով, որոնց թվում էր Ախալքալաքի մանկապատանեկան Սպորտ դպրոցի մարզիկ Աքսաննա Ավետյանը:

Մարզիկները մրցում էին կատա, կումիտե, սուպեր թիմային կումիտե ոճի տարբեր կատեգորիաներում:

Աքսաննա Ավետյանը հանդես է եկել 3 տարբեր կատեգորիաներում և զբաղեցրել է հետևյալ մրցանակային տեղերը.

Կումիտե՝ 14-15 տարեկան աղջիկների մրցապայքարում +54 կգ աբսալյուտ, գրավեց առաջին տեղ:
Կումիտե՝ 16-17 տարեկան աղջիկների մրցապայքարում -59 կգ կարգում գրավեց առաջին տեղ:
Կատա՝ 14-17 տարեկան աղջիկների մրցապայքարում զբաղեցրեց երկրորդ տեղ:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի թիմը նվաճել է 11 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ: Կարատեի սուպեր խմբային կումիտե ոճում առաջին տեղ է գրավել Հայաստանի թիմը, իսկ երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Վրաստանի թիմը:

Aqsann1

Աքսաննան 7 տարի է կարատեով է զբաղվում, սակայն առաջին անգամ միջազգային մրցաշարի է մասնակցել առանց իր մարզիչի:

«Մրցմանը շատ երկար էի պատրաստվել և աշխատեցի այնքան, ինչքան կարող էի: Մշտապես մարզվում եմ, որպեսզի մարզավիճակս բարելավեմ: Առաջին անգամ գնացի մրցման առանց իմ մարզիչի և աշխատում էի, որ նրա աշխատանքը իզուր չանցնի»,- նշում է Աքսաննա Ավետյանը:

Աքսաննա Ավետյանի ռեկորդային ցուցանիշը
«Լեդի կարատե» եզակի դիպլոմը Ախալքալաքում է
Աշխարհի 11-ամյա չեմպիոնուհին

Տասնչորսամյա Աքսաննա Ավետյանը 7 տարվա մեջ 104 մեդալ է նվաճել: Այդ թվում՝ աշխարհի և եվրոպայի չեմիոնական տիտղոսները: Նա երազրում է 2-րդ դան ստանալ և մարզիչ դառնալ: