Բաթումիում ավարտվեց բռնցքամարտի առաջնությունը, այսօր՝ փետրվարի 4-ին, առաջնության եզրափակիչն էր։ Այս պահին Ախալքալաքն ունի 5 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալակիր։ Մեծահասակների պայքարում չեմպիոններ են դարձել Արտյուշ Գոմցյանը, Արամ Խրիկյանը և Արտյոմ Յորդանյանը։ Երիտասարդների խմբում չեմպիոնի տիտղոսը նվաճել են Սամվել Ղազարյանը և Գոռ Այվազյանը։
Պավլիկ Եղոյանը պատանիների խմբում գրավեց պատվավոր, երկրորդ տեղը, իսկ Արմեն Գրիգորյանը հաղթանակը զիջելով ընկերոջը՝ Արտյուշ Գոմցյանին ևս նվաճեց արծաթե մեդալ։ Արշակ Էլիզբարյանը բրոնզը նվաճեց կիսաեզրափակիչում:
Արտյուշ Գոմցյանը և Արմեն Գրիգորյանը մենամարտում էին միմյանց դեմ:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը՝ Վրաստանում անցկացվում էր բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցեցին նաև ախալքալաքցի մարզիկներ, ցույց տալով փայլուն արդյունքներ: