12-ամյա Աքսաննա Ավետյանին շնորհվեց «Լեդի Կարատե» դիպլոմ: Նա երջանիկ է, որ ևս մեկ քայլով մոտեցավ իր երազանքին:

Վրաստանում Աքսաննան այն եզակի աղջիկներից է, ում շնորհվել է՝ «Լեդի կարատե» դիպլոմը, ինչը տրվում է կարատեում ներդրած առանձնահատուկ ավանդի համար: Սպորտային անակնկալից հուզված վերջինս ասաց.

«Անակնկալ էր, ես գիտեի թե 2-րդ Q պետք է ստանամ, բայց «Լեդի կարատե» տվեցին: Բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել և միշտ երազել եմ կարգավիճակս փոխել: Այսօր ստացա երկրորդ դարչնագույն գոտին և մի քայլ է մնացել սև գոտուն՝ իմ երազանքիս, որ դառնամ մարզիչ», – ասաց աշխարհի չեմպիոնուհին:

«Լեդի կարատե» դիպլոմը Աքսաննա Ավետյանին բոլորովին չի փոխել, նա կրկնակի պատասխանատվությամբ ու նպատակասլացությամբ շարունակում է հաճախել պարապունքների և լուրջ արդյունքներ գրանցել:

Աքսաննան միակ աղջիկն է, որ Ախալքալաքում պարտաճանաչ կերպով՝ շաբաթական երեք օր կարատեի է գնում և ձգտում ավելիին:

«Ես ինձ լավ եմ զգում կարատեում, անհամբեր սպասում եմ պարապունքի օրերին, թե երբ է գալու: Ես, որ նոր էի գալիս պարապունքի երազում էի նմանվել Անահիտին, այն ժամանակ նա միակն էր, աղջիկներից, որ հաջողությոնների էր հասել: Բայց հետո նա թողեց սպորտը: Հիմա նա ասում է, որ սխալվել է, որ դուրս է եկել, բայց էլ չի կարող շարունակել: Ինձ համար կարատեն աշխարհ է, որտեղ ես մեծ անելիքներ ունեմ», – նշեց 12-ամյա կարատեիստուհին:

Մարզիչի խոսքերով Աքսաննան խոստումնալից մարզիկ է, ամենակարևորը՝ նվիրված ու պարտաճանաչ է:

«Նա այնքան բարի, հանգիստ ու ուշադիր է: Կարող եմ ասել, որ նա սպորտի նվիրյալ է: Չեմ հիշում մի դեպք, որ նա բացակայի պարապմունքներից: Աքսաննան շատ մեծ պոտենցիալ ունի այս սպորտաձևում»,- ասաց մարզիչ Ռաֆայել Դարբինյանը:

Միաժամանակ ավելացնելով, որ կարատեն օգնում է հատկապես աղջիկների ինքնազարգացմանը: Ըստ նրա աղջիկները կյանքում էլ ավելի ինքնավստահ են դառնում, քանի որ կոփվում են՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես:

Aqsan

Նշենք, որ 2015 թ.-ին, մայիսի 1-3-ը Թբիլիսիում կայացած կարատե WSKU-ի աշխարհի առաջնության ժամանակ Ախալքալաքից Աքսաննա Ավետյանը դարձավ աշխարհի չեմպիոն Շոբու Իպոն Կումիտե մրցաձևում, մինուս 34 կգ քաշային կարգում, 10-11 տարեկանների միջև մրցապայքարում:

Avetyan

chempion

Աղունիկ Այվազյան