Ագանա գյուղում ֆուտբոլային հուշամրցաշարը մոտեցավ իր ավարտին: Երեկ՝ մայիսի 3-ին, կայացավ մրցաշարի եզրափակիչ փուլը, պարզվեցին հաղթողները:
Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
1-ին հորիզոնականը զբաղեցրել է Ագանա գյուղի թիմը,
2-րդ տեղը՝ Գոմանի թիմը,
3-րդ տեղը՝ Արագվա գյուղի թիմը:
Հուշամրցաշարը մեկնարկել էր ապրիլի 28-ին, Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղում: Մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ֆուտբոլային թիմերը, ընդհանուր առմամբ՝ 28 թիմ: Կիսաեզրափակիչ անցած 4 թիմերը հետևյալ գյուղերն էին՝ Փոքր Գոնդուրա, Ագանա, Գոման, Արագվա։
Հուշամրցաշարն անցկացվում էր ի հիշատակ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհված, ծնունդով Ջավախքի Ագանա գյուղից Սամվել Հովհաննիսյանի և կյանքից անժամանակ հեռացած գյուղացիներ՝ Հակոբ Հակոբյանի և Ժիրայր Քերոբյանի: