Բաթումիում կայացած բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունից Ախալքալաքի մարզահամալիրի սաները վերադառնում են ութ մեդալով։ Ախալքալաքի մարզահամալիրի ութ մարզիկներն էլ ընդգրկվել են ազգային հավաքականի կազմ։
Երիտասարդների տարիքային խմբում երկրորդ հորիզոնակնն են գրավել Գրիշա Էլիզբարյանը՝ 48 կգ քաշային կարգում և Սամվել Ղազարյանը 80 կգ քաշային կարգում։ Երրորդ հորիզոնականն են գրավել Ժիրայր Սահարյանը՝ 60 կգ քաշային կարգում և Սերոբ Մանասյանը՝ 57 կգ քաշային կարգում:
Մեծահասակներից՝ առաջին հորիզոնակնն են գրավել Գոռ Այվազյանը՝ 54 կգ քաշային կարգում և Արտյուշ Գոմցյանը՝ 60 կգ քաշային կարգում։ Արտյոմ Յորդանյնաը 86 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ հորիզոնական, իսկ երրորդ հորիզոնական է գրավել Արշակ Էլիզբարյանը՝ 75 կգ քաշային կարգում։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում նշեց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը, սա մեծ արդյունք է, քանի որ բոլոր ութ մարզիկները վերադարձել են մեդալով, հավաքականի կազմում են և թիմային լավագույն հնգյակում։
Հիշեցնենք, որ Բաթումիում՝ դեկտեմբերի 12-ից 17-ը, Մուրման Վախթանգաձեի անվան մարզահամալիրում անցկացվում էր բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունը։
Հարկ է նշել, որ երիտասարդները Եվրոպայի և աշխարհի առաջնության համար կպայքարեն, իսկ մեծահասակները չեմպիոն դառնալու դեպքում՝ օլիմպիական ուղեգրերի հետևից կգնան։ Ինչպես նաև կընդգրկվեն Վրաստանի ազգային հավաքականի կազմ։
Ազգային առաջնությանը մասնակցում են 2006-2007 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկներն ու 1983-2005 թվականներին ծնված բռնցքամարտիկները։
Մրցումներին մասնակցում են տարբեր քաղաքների թիմեր, բռնցքամարտիկները մրցում են սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։