Այսօր, մարտի 13-ին Ախալքալաքի շրջանային դատարանում կայացավ 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով հերթական լսումը: Գործով անցնող 5 մեղադրյալները հրաժարվեցին ցուցմունք տալ որպես վկա, դատավորը որոշեց նիստը հետաձգել և հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 7-ին:
Դատական նիստը նշանակված էր մարտի 13-ին, ժամը՝ 13:00-ին, սակայն այն սկսվեց 30 րոպե ուշացումով: Նիստին ներկա էին բոլոր մեղադրյալները՝ Կարապետ Մկոյանը, Էդուարդ Մկոյանը, Արարատ Համբարյանը, Անդրանիկ Ղարսլյանը և Մարտուն Մկոյանը:
2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, աջակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Ինչի հետևանքով 4 ակտիվիստ հոսպիտալացվել էր:
Նախընտրական ծեծկռտուքի դատավարությունը Ախալքալաքում
Ախալքալաքի դատարանը կքննի միջադեպի գործը
Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ
Մասսայական ծեծկռտուքի գործով դատավարությունը մեկ ժամով հետաձգվել է
Խափանման միջոց յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ՝ 3000 լարի գրավի տեսքով
Մեղադրյալների իրավապաշտպանը դատավորին հայտնեց, որ իր պաշտպանյալները հրաժարվում են ցուցմունք տալ և չեն ընդունում ներկայացված մեղադրանքը: Իսկ դատախազը ներկայացրեց, որ իրենք պատրաստ չեն և հաջորդ դատական նիստին կներկայանան վկաների հետ: Դատավորը լսելով երկու կողմերին որոշում կայացրեց նիստը հետաձգել և հաջորդ նիստը նշանակել մայիսի 7-ին:
Հիշեցնենք, որ սկզբում Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի փաստով գործ էր հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը հետագայում վերաորակավորվել էր: Հիմա 4 մեղադրյալի նկատմամբ դատարանը գործը քննվում է 120-րդ հոդվածով, ինչը նշանակում է «առողջությանը կանխամտածված թեթև վնաս հասցնել», իսկ Արարատ Համբարյանի նկատմամբ 118-րդ հոդվածով (առողջությանը կանխամտածված ոչ ծանր վնաս հասցնել):
Աղունիկ Այվազյան