նորություններ 17 Սեպտեմբերի, 2026 • Ախալցիխեում ձերբակալվել է ավտոմեքենաներից և գեղեցկության սրահից գողություն կատարած անչափահասը

Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտի Ախալցիխեի շրջանային վարչության աշխատակիցները գողության մեղադրանքով ձերբակալել են նախկինում բազմիցս դատված և ներկայում պայմանական դատվածություն ունեցող անչափահասի։

Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Ախալցիխեում անչափահաս մեղադրյալը գողություն է կատարել 9 ավտոմեքենայից և գեղեցկության սրահից, ինչպես նաև ապօրինի տիրացել է մեկ տրանսպորտային միջոցի, և դեպքի վայրից դիմել է փախուստի։

«Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը թարմ հետքերով ձերբակալել է հանցագործությունը կատարած անձին՝ որպես մեղադրյալ։ Որպես իրեղեն ապացույց առգրավվել է գողացված ավտոմեքենան։

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 177-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով», — ասվում է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝