Ախալցիխեում կայացած Վրաստանի Դպրոցական սպորտային օլիպիադայի թենիսի առաջնության ժամանակ Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի թիմը գրավեց առաջին տեղը:
Արագվա գյուղի թենիսի թիմը չեմպիոն է, հաջորդ մրցաշարն անցկացվելու է Թբիլիսիում, հաղթանակի դեպքում Արագվայի դպրոցականները Վրաստանը կներկայացնեն Չինաստանում:
Մարտի 2-ին Ախալցիխեում անցկացված մրցաշարից հաղթանակով են վերադարձել՝ Հակոբ Միրոյանը, Արտյուշ Միրոյանը, Արտաշես Հակոբյանը, Դավիթ Այվազյանը, գլխավորությամբ՝ մարզիչ Մանուկ Դավթյանի:
Այս խաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակը անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։
Ախալքալաքի թենիսիստները՝ Վրաստանի չեմպիոն
Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։
Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։ Այն պատրաստված է ռետինից և պատված է խավոտ քեչայով։ Գույնը լինում է սպիտակ կամ դեղին։ Թենիսի գնդակը ճանաչվում է մակերեսին արված յուրատեսակ փակ կորագծի շնորհիվ։
Կորտը (անգլերեն court, լատիներեն cohors, ցանկապատված տեղ) 40×20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված և նշագծված թենիսի խաղահրապարակ է։ Խաղահրապարակը մեջտեղում ձգված ցանցով կիսվում է երկու հավասար մասերի։ Ցանցի մեջտեղում բարձրությունը 91 սմ է, եզրերում ավելի բարձր է՝ 106 սմ։
Առաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19–դարի կեսերին՝ Ֆրանսիայի մենաստաններում։ Մեծ Բրիտանիայում 19–րդ դարի 60–ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը։
Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։ Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900թ․։