Իտալիայում կայացավ K1-ի (քիքբոքսինգ) աշխարհի բաց առաջնությունը: 77 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց ախալքալաքցի 16-ամյա Արտյոմ Քամալյանը:
2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Միլանում անցկացվեց K1 աշխարհի բաց առաջնությունը: Ջավախքից Արտյոմ Քամալյանը բացարձակ հաղթանակ տարավ Ֆրանսիան ներկայացնող մարզիկի նկատմամբ:
Առաջնությանը, որն անցկացվեց իտալական Միլան քաղաքում, մասնակցում էին մինչև 18 տարեկան 48 երկրի մարզիկներ:
Վրաստանից մասնակցեցին 16 մարզիկներ, որոնցից երեքը, այդ թվում՝ Արտյոմ Քամալյանը, Ախալքալաքի մարզահամալիրի սաներ են:
Ըստ մարզիչ Սերժիկ Տոնականյանի, սա Արտյոմի առաջին հաղթանակը չէ, բայց այս հաղթանակը շատ կարևոր է:
«Մինչ այդ նա չեմպիոն էր դարձել Լեհաստանում, բայց այս հաղթանակը հատկապես կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս ապագայում Օլիմպիական խաղերին մասնակցելու», – ասում է մարզիչը:
Ըստ մարզչի, եթե այսպես շարունակվի, ապա նա անպայման կմասնակցի Օլիմպիական խաղերին:
Բրատիսլավ Իգիթխանյան