Մայիսի 19-ին Թբիլիսիում «Արենա Սպորտ» մարզահամալիրում կայացավ թենիսի դպրոցական օլիմպիադայի եզրափակիչ խաղը, որտեղ Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի հանրային դպրոցի թիմը գրավեց առաջին տեղը:
Թենիսի դպրոցական օլիմպիադայի եզրափակիչ տուր հասնելու համար Արագվա գյուղի թենիսի դպրոցի թիմը սկզբում պայքարեց Ախալքալաքի շրջանի լավագույնի կոչման համար, հետո հաղթեց տարածաշրջանային առաջնությունում: Թբիլիսիում Հակոբ Միրոյանը, Արտյուշ Միրոյան, Արտաշես Հակոբյանը, Դավիթ Այվազյանը մրցեցին Վրաստանի սեղանի թենիսի 6 թիմերի հետ:
Արագվայի թիմը, 63-32 հաշվով, խաղաց Թբիլիսիի №90 դպրոցի թենիսիստների հետ: Հետո Թելավի թիմի հետ` 63-28 հաշվով և եզրափակչում՝ Կասպիի թիմի հետ: Արդյունքում, Արագվայի մարզիկները դարձան Վրաստանի չեմպիոն: Հաղթելով օլիմպիադան թենիսիստները հնարավորություն ստացան պայքարել սուպեր եզրափակչում: