Նինոծմինդայի սպորտդպրոցի մարզադահլիճում անցկացվել է ֆուտզալի առաջնության հուշամրցաշար, նվիրված քաղաքապետարանի աշխատակիցների՝ Ժոռա Սնխչյանի, Հրայր Նազարյանի և Խորեն Թամասյանի հիշատակին։

Առաջնությանը մասնակցել է մունիցիպալիտետի 8 թիմ, որտեղ հաջողությամբ է հանդես եկել քաղաքապետարանի ֆուտզալի հավաքականը։

Քաղաքապետարանի հավաքականն զբաղեցնելով առաջին հորիզոնականը, նվաճել է առաջնության գավաթը:

Երկրորդ տեղը գրավել է «Էներգո–պրո Ջորջիա» ընկերության ֆուտզալի թիմը և պարգևատրվել մեդալով։

Երրորդ տեղը զբաղեցրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու թիմը և պարգևատրվել դիպլոմով։

Մրցաշարը կազմակերպել էր քաղաքապետարանի մշակույթի, սպորտի ծառայությունը:

Տեղեկությունը տարածում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: