Բաթումիում անցկացված «Open Batumi 2022» կարատեի միջազգային մրցաշարում ախալքալաքցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել։ Մրցումներին մասնակցել են 5 երկրների ավելի քան 300 մարզիկներ։

Ախալքալաքի մարզադպրոցի մարզիկները հուլիսի 15-ից 17-ը Բաթումիում կայացած մրցաշարից վերադարձել են՝ 6 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով։

Ոսկե մեդալակիրներ՝

  • Դանիել Հովականյանը Մաջադիա գյուղից, 14-15 տարիքային խումբ, + 70 կգ քաշային կարգ
  • Կիմա Նոսրոյանը Նինոծմինդայից, 16-17 տարիքային խումբ, KATA
  • Հակոբ Կարախանյանը Զակ գյուղից, 14-15 տարիքային խումբ, քաշային կարգ -57 կգ կումիտե
  • Ժենյա Կարապետյանը Զակ գյուղից, 10-11 տարիքային խումբ, քաշային կարգ -40 կգ
  • Վարդ Շահբազյանը Բալխո գյուղից, 10-11 տարիքային խումբ, քաշային կարգ +53 կգ

Արծաթե մեդալակիրներ՝

  • Գրիգոր Թումասյանը Ախալքալաքից, 14-15 տարիքային խումբ, կումիտե +70 կգ
  • Ժենյա Կարապետյանը Զակ գյուղից, +40 քաշային կարգ, կումիտե
  • Սարիբեկ Մկրտչյանը Զակ գյուղից, 14-15 տարիքային խումբ, քաշային կարգ -57 կգ, կումիտե

Բրոնզե մեդալակիրներ՝

  • Կիմա Նոսոյանը Նինոծմինդայից, 15-17 տարիքային խումբ, կումիտե
  • Արարատ Գալստյանը Տրկնա գյուղից, 14-15 տարիքային խումբ, քաշային կարգ՝ -57 կգ և -61 կգ
  • Անդրանիկ Կարապետյանը Զակ գյուղից, 16-17 տարիքային խումբ, քաշային կարգ -63 կգ կումիտե
  • Սլավիկ Գասպարյանը Բալխոյից, 10-11 տարիքային խումբ, քաշային կարգ՝ -40 կգ, կումիտե
  • Մանվել Դավթյանը Բալխոյից, 12-13 տարիքային խումբ, քաշային կարգ՝ -51 կգ, կումիտե

Նշենք, որ մրցումներին մասնակցած մարզիկներին մարզիչներն են՝ Ռաֆայել Դարբինյանն ու Սարգիս Մարգարյանը: