«Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում երեխաների համար կտեղադրվեն նոր ճոճանակներ և կվերանորոգվեն գործող խաղահրապարակները:
Այդ աշխատանքների համար տենդերն արդեն տեղի է ունեցել ու այն հաղթել է անհատ ձեռնարկատեր Վիկտոր Փաշյանը: Տենդեր-մրցույթին մասնակցել է միայն նա: Այդ աշխատանքների համար մունիցիպալիտետը հատկացրել է 4 806 լարի: Վիկտոր Փաշյանը տենդերը հաղթել է 4 490 լարիով:
Մրցութային փաստաթղթերի համաձայն, ձեռնարկատերը կենտրոնական զբոսայգում պետք է տեղադրի երկու նոր ճոճանակ և վերանորոգի հները:
Աշխատանքները պետք է ավարտեն մինչև դեկտեմբերի 12-ը:
Հիշեցնենք, որ այս խաղահրապարակները միակն են քաղաքում, և երեխաները հերթ են կանգնում, որպեսզի խաղան: