Հայաստանի ուղղությամբ, Թուրքիայի ուղղությամբ՝ Կարզախով, Թբիլիսիի ուղղությամբ՝ Ծալկայով, ամենուրեք երթեւեկության համար փակ և սահմանափակ հատվածներ կան։ Առավել մանրամասն ծանոթացե՛ք նյութում։
Օդերեւութաբանական խիստ պայմաններից ելնելով` երթեւեկության սահմանափակումներ են գործում հետեւյալ ճանապարհներին։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի բարձր ռիսկի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտի երթևեկը։
Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 (Խաշուրի-Ածկղուրի) հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է, իսկ տրանսպորտի այլ տեսակների տեղաշարժն ազատ է։
Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) կցորդով կամ կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթեւեկությունն արգելված է։
Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում (Հայաստանի հետ սահման տանող ճանապարհ) արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, ինչպես նաև Ախալքալաք-Կարզախ ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում։
Տեղեկացնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։