Ախալքալաքի կենտրոնական այգում, որտեղ կա մի սղարան և ճոճանակ, կավելացվեն նորերը։ Մինչ այդ երեխաները ստիպված հերթ են կանգնում սղալու կամ ճոճվելու համար:
Այգին միշտ մարդաշատ է, յուրաքնաչյուրն իր երեխային այստեղ է բերում խաղալու, սակայն խաղահրապարակները բավարար չեն: Մանուկների համար նախատեսված ժամանցի կենտրոն, որպես այդպիսին չկա, միակ վայրը քաղաքային այգին է:
Ախալքալաքի ենթակառուցվածքների ծառայության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը մեզ տված հարցազրույցում նշեց, որ այգում նոր խաղահրապարակի երկրորդ կոմպլեկտի համար մոտավոր 15-17 000 լարի գումար կտրամադրվի, որին համապատասխան էլ տարածքը կմեծացվի։
Սակայն ամառն արդեն ավարտվում է և այգում խաղացող երեխաների քանակն օրեցօր նվազում։
Ախալքալաքի քաղաքապետարանում վստահեցնում են, որ նոր խաղահրապարակն այս տարի անպայման կտեղադրեն: Ըստ ենթակառուցվածքների ծառայության բաժնի ղեկավարի նախագիծն արդեն պատրաստ է։
«Հիմա արդեն պատրաստել ենք նախագիծը և պետք է հայտարարենք տենդեր-մրցույթ։ Հինը կվերագանգնենք և դրանց կողքին կավելացնենք նորերը։ Հիմա արդեն պատրաստվում ենք տենդեր հայտարարել»,- ասաց Ալբերտ Նահատակյանը։
Նա նաև նշեց, որ ճոճանակը նոր կլինի, իսկ սղարանը վերանորոգելու են: Եղածը, որն էլ հիմա օգտագործման պիտանի չէ, կնորոգեն։
Գայանե Ակոջյան