Ախալքալաքի ուղղափառները տոնեցին Քրիստոսի Հարության տոնը` Զատիկը:
Երեկ երեկոյից Ախալքալաքում հնչում են «Քրիստե Աղսդգա» (Քրիստոս հարյավ ի մեռելոց) և պատասխանը «Ճեշմարիտադ աղսգա» (Օրհնյալ է հարությունը Քրիստոսի):
Սպասելով սուրբ կրակին, բաց երկնքի տակ, վրանում ( արդեն մի քանի տարի է այսպես են Ախալքալաքում նշում Զատիկը) հավաքվել էին մոտ 150 Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալներ: Գեղեցիկ կահավորված և տոնական վրանում տեղի ունեցավ տոնական պատարագ: Կեսգիշերից հետո հավատացյալները մոմերը ձեռքերին աղոթելով երեք անգամ շրջանցեցին վրանը: Պատարագը տևեց մինչ առավոտյան ժամը 4-ը, որից հետո սկսվեց տոնական ճաշկերույթը, որտեղ հավատացյալները տաքացան գինով (տաք գինով), հյուրասիրվեցին կարմիր ձվով և կուլիչներով:
Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր նշեց քրիստոնեական լուսավոր տոներից մեկը՝ հարություն և վերածնունդ: Զատիկը տեղափոխվող տոն է, ամեն տարի այն նշվում է տարբեր օր, Ուղղափառ եկեղեցու սահմանած պայմաններով:
Ինչպես ցանկացած այլ տոն, Զատիկը Վրաստանում նշվում է իսկապես ճոխ կերպով: Զատիկը համարվում է երկրի հիմնական կրոնական տոներից մեկը:
Զատկի կիրակի օրվա նախորդող 4 օրը, որոնք Վրաստանում համարվում են հանգստյան օր` դա ավագ ուրբաթն է, երբ հավատացյալները ողջ օրը անցկացնում են աղոթքի մեջ, ի հիշատակ Քրիստոսի դատի և նրա տանջամահությանը: Բացի այդ, այդ օրը օրհնվում է Զատկի ճաշկերույթը, որը ներառում է կարմիր գույնով ներկված ձվեր, կուլիչներ և այլ անուշեղեններ:
Այնուհետև հաջորդում է ավագ շաբաթը, տարվա միակ օրը, երբ Աստված երկրի վրա չէ, երբ Հիսուսը դագաղում է: Ուղղափառները, ովքեր պատրաստվում են հաղորդակցվելու, խստորեն պահում են պահքը: Զատիկի օրվա վաղ առավոտյան, եկեղեցու շուրջ շրջելով պատանքը, տեղադրում են այն տաճարի կենտրոնում:
Քրիստոսի Հարությունը տոնվում է շաբաթ գիշերից կիրակի, ուղեկցվում է պատարագով և պարտադիր խաչի երթով: Հետո հավատացյալները շնորհավորում են միմյանց: Զատկի կիրակի առավոտյան ընդունված է հյուր գնալ:
Երկուշաբթի՝ լուսավոր շաբաթվա առաջին օրը, այսպես է կոչվում շաբաթը Զատիկից հետո, հավատացյալներն այցելում են գերեզմանոց, իրենց նախնիների գերեզմաններին տանում ներկած ձվեր և տոնական սեղանի այլ ուտեստներ:
Շաբաթվա ընթացքում (Զատիկից մեկ շաբաթ անց), հնչում է զանգակների ձայնը, իսկ երկրում բոլոր ուղղափառ եկեղեցիների հավատացյալները գնում են խաչի երթի:
Շնորհավոր Զատկի տոնը
Լուսանկարները՝ Շաքրո Մուրմանիշվիլիի