Շուկաների վաճառականները, ովքեր գրանցված չեն Վրաստանի եկամուտների ծառայության տվյալների բազաներում, կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում կկարողանան միանվագ օգնություն ստանալ 300 լարիի չափով, եթե տրամադրեն փաստաթուղթ, որը հաստատում է, որ այդ անձը շուկայում աշխատել է 2020 թվականի առաջին եռամսյակում:
Այսօր Ֆինանսների նախարարությունը հարապարակել է սխեմա, որի համաձայն եկամտի կորստի պատճառով վճարվելու է փոխհատուցում համավարակի պայմաններում: Այսպիսով, այն մարդիկ, ովքեր իրենց ապրուստը վաստակել են շուկաներում առևտուր անելով, բայց ովքեր գրանցում չունեն և չեն վճարել հարկ, կարող են միանվագ օգնություն ստանալ 300 լարիի չափով: Նրանք պետք է լրացնեն էլեկտրոնային ձևաթուղթը Առողջապահության նախարարության կայքում` www.moh.gov.ge, ոչ ուշ, քան հուլիսի 1-ը: Այս ձևաթուղթը հասանելի կլինի մինչև մայիսի 15-ը: Ձևաթղթում նրանք պետք է նշեն.
– Անուն, ազգանուն, անձնական համար
– Կոնտակտային տվյալները (փաստացի հասցեն և հեռախոսահամարը)
– Բանկային հաշվեհամարը
– Մինչև արտակարգ դրության հայտարարությունը եկամտի աղբյուրի մասին տեղեկատվությունը: Վաճառականների համար նման տեղեկատվություն կարող է ծառայել շուկայի ղեկավարության կողմից տեղեկանքը՝ որպես վկայություն, որ այդ անձը 2020 թվականի առաջին եռամսյակում զբաղվել է առևտրով շուկայի տարածքում: Շուկայի ղեկավարության բացակայության դեպքում նման տեղեկանք կարող է տրամադրել տեղական մունիցիպալիտետը:
Ինչպե՞ս է վճարվում փոխհատուցումն այս դեպքում
Աշխատանքը կորցրած անձի կողմից դիմումը լրացնելուց հետո, երկու շաբաթվա ընթացքում հատուկ հանձնաժողովը կքննարկի յուրաքանչյուր դեպք և համապատասխան որոշումը կհանձնի Զբաղվածության գործակալությանը, որը 10 օրվա ընթացքում պետք է հոգ տանի փոխհատուցման տրամադրման համար: