Ախալքալաք քաղաքի մուտքին ու ելքին նոր ցուցանակներ կտեղադրվեն, որտեղ վրացերեն և անգլերեն լեզուներով գրված կլինի Ախալքալաք և պատկերված կլինի մունիցիպալիտետի գերբը։ Նախագիծն իրականացվում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը։ Աշխատանքներն արդեն մի քանի օր է ինտենսիվ ընթանում են։

Կտեղադրվի երկու ցուցատախտակ, մեկը Ախալցիխեի կողմից Ախալքալաք տանող ճանապարհին՝ Շոթա Ռուսթավելիի կիսանդրու մոտակա տարածքում, իսկ երկրորդը՝ Նինոծմինդայի կողմից։

«Ընդհանուր պետության մասշտաբով բոլոր մունիցիպալիտետները պետք է ունենան նույն չափանիշին համապատասխան ցուցանակներ։ Ցուցանակի վրա պետք է մեծ տառերով գրված լինի Ախալքալաք, պատկերված լինի մունիցիպալիտետի գերբը, և լուսավորված լինի։ Ախալցիխեում, Ադիգենում այդպես շինարարությունն իրականացնելով վերև են բարձրանում», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

2

Այն տարածքները, որոնք ընտրված են ցուցատախտակները տեղադրելու համար ամենահամապատասխան վայրերն են, որը սակայն չի գծում մունիցիպալիտետի սահմանները։

«Մենք ընդհանւոր հայտարարության ենք եկել, որ յուրաքանչյուր քաղաքի մուտքին և ելքին, ցուցանակը հնարավորինս քաղաքին մոտ պետք է լինի։ Ամբողջ պետությունում մունիցիպալիտետների ցուցանակները կլինեն նույն ձևի, նույն չափանիշներին համապատասխան։ Եվ ցուցանակի ընտրված տարածքը կապ չունի մունիցիպալիտետի սահմանների հետ», – ասում է Ախալքալաքի քաղաքապետը։

Նշենք նաև, որ քաղաքի մուտքին, որտեղ նախատեսվում է նոր ցուցանակը տեղադրել, կա նաև գովազդային վահանակ, բայց այն կապամոնտաժվի, քանի որ քաղաքապետի խոսքով այն ապօրինի է տեղադրվել։