Երեկ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից 4 տուժածները ստուգումներ են անցնում Թբիլիսիի Դիղոմի վնասվածքաբանության հիվանդանոցում: Գիշերը Միշա Աղաբաբյանը վատ է զգացել, նրան և մնացած 2 տուժածներին տեղափոխել են Թբիլիսի: Իսկ Աբրահամ Աբրահամյանին տեղափոխել էին ավելի շուտ: Չորսի առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

Աբրահամ Աբրահամյանը, Տիգրան Աբրահամյանը, Միշա Աղաբաբյանը և Աշոտ Ռաիսյանը այս պահին գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցում լրացուցիչ ստուգումներ են անցնում: Գիշերը Միշա Աղաբաբյանը վատ է զգացել, գլուխն ուռել է, և որոշել են նրան Թբիլիսի տանել, հետագա խնդիրներից խուսափելու համար: Արդեն Թբիլիսիում բոլոր ստուգումներն անցնելուց հետո նա և մյուս 3 տուժածների վիճակը գնահատվում է նորմալ:

«Քիչ առաջ Ախալքալաքից բերեցին մեկ հիվանդի, որի մոտ նկատվում է գլխուղեղի ցնցում և դեմքի հատվածում կոտրվածքներ, վիճակը կայուն է: Ավելի ուշ ևս երեք հիվանդի բերեցին, ստացել են գլխի վնասվածքներ, գլխուղեղի ցնցում և դեմքի հատվածներում ունեն բացվածքներ: Այս պահին վիրահատության և այլ միջամտությունների կարիք չի զգացվում»,- ասաց Դիղոմի վնասվածքաբանության հոսպիտալի մենեջեր Գուգա Շալամբերիձե:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, կեսօրին ժամը 13:00-ի սահմաններում Ախալքալաքում տեղի էր ունեցել ծեծկռտուք «Ուժը միասնության մեջ է» կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչների և խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների միջև:

Ashot1