Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է Թբիլիսիում և Սամեգրելոյում «գողական աշխարհի» հետ կապ ունեցող հինգ անձանց ձերբակալության մասին։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածներից երկուսը բերման են ենթարկվել գողական աշխարհի անդամներին դիմելու մեղադրանքով, իսկ երեքը՝ «գողական աշխարհին» անդամակցելու համար։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածներից երկուսը դիմել են «գողական աշխարհի» անդամներին՝ լուծելու առկա ֆինանսական վեճը։
«Վիճող կողմերի միջև առկա վեճը լուծելու համար «գողական աշխարհի» մեղադրյալ անդամները մի քանի անգամ կազմակերպել են այսպես կոչված գողական հաշիվները Թբիլիսիում և Սամեգրելոյում:
Խուզարկության արդյունքում ոստիկանները մեղադրյալներից որպես իրեղեն ապացույց առգրավել են համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց օգնությամբ նրանք շփվել են միմյանց հետ։ Որպես իրեղեն ապացույց առգրավվել են նաև տարատեսակ թմրանյութեր։
«Գողական աշխարհին» անդամակցելու փաստերի և «գողական աշխարհի» անդամներին դիմելու փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասով և 223-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Հանցագործությունները նախատեսում են ազատազրկում՝ 3-ից 10 տարի ժամկետով։