Այսօր, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացուն վիրահատում են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում:
Ինչպես հայտնում են հիվանդանոցից, վերքերը թափանցող են, դեռ չի հաջոցվել պարզել՝ դրանք հրազենային վնասվածքներ են, թե դանակի: Վիրավորվածը 1986 թվականին ծնված տղամարդ է:
Jnews-ի նախնական տվյալներով, դեպքի առթիվ մեկ մարդ է հարցաքննվում: Jnews-ը այս տեղեկատվությունը ճշտում է ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում, Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկի տարածքում կրակոցների ձայներ են լսվել: Տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից:
Ախալքալաքի կենտրոնում կրակոցներ են հնչել