«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր շտաբի չորս աշխատակիցներ գտնվում են Ախալքալաքի հիվանդանոցում: Նրանք պնդում են, որ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատները եւ կողմնակիցները հարձակվել են նրանց վրա եւ ծեծել նրանց մահակներով եւ դանակով: Պատգամավորի եղբայրը, Մարտուն Մկոյանը, ասում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել, քանի որ շտաբի աշխատակիցները գիշերվանից սադրանքներ են անում:

Ախալքալաքի հիվանդանոցում այժմ բուժվում է «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանը: Նրա խոսքերով, նրանք նստած էին գրասենյակում, երբ Մարտուն Մկոյանը, նրա որդին, եղբոր որդիները եկան այնտեղ եւ սկսեցին ծեծել աշխատակիցներին:Նրանք մոտ 40 հոգի էին, իսկ աշխատակիցները՝ 5-6 հոգի: Աշոտ Ռաիսյանը ասում է, որ նրան ծեծի են ենթարկել ատրճանակի կոթով:

Դեռևս մինչև շտաբի մոտ ծեծկռտուքը, ժամը 12:10-ին, ըստ Միխայիլ Աղաբաբյանի՝ ով հանդիսանում է Ախալքալաքի շրջանային հանձնաժողովի «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ, Խոսպիո գյուղի մոտ նրանց շրջափակել է 4 ավտոմեքենա, դրանցից դուրս է եկել 20 հոգի եւ սկսել ծեծել իրեն եւ իր ընկերոջը, կռվել նրանց հետ, հարվածել՝ ոտքերով, ձեռքերով, փայտերով: Նրա խոսքերով, Հենզել Մկոյանը երկու որդիների եւ եւս 20 հոգու հետ էր:

Մենք չկարողացանք կապվել խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, քանի որ նրա հեռախոսը գտնվում էր մեկ այլ մարդու մոտ: Մենք կապվեցինք պատգամավորի եղբորը՝ Մարտուն Մկոյանին: Նրա խոսքերով.

«Նրանք պատռում էին պաստառները, վիճաբանում, այդ իսկ պատճառով սկսվեց ծեծկռտուքը: Ամեն ինչ ֆիքսվել է տեսախցիկներում, թե ինչպես են նրանք գնացել 4 բենզալցակայաններ, գիշերվա ժամը 2:30-ին եկան բենզալցակայան, սպառնացին, որ կհրկիզեն բենզալցակայանը: Այնտեղ էին նաև Ռաիսյան Մելիքի տղան և նրա 2 ընկերները: Հենց Միխայել Աղաբաբյանն էր, ով պոկեց պաստառները, բռնեց տարեց մարդու կոկորդը (բենզալցակայանում)»:

Այգու կողքով անցնում էին երիտասարդներ, նրանց միջեւ առաջացավ վիճաբանություն, շտաբի ներկայացուցիչները ևս վիճաբանեցին, ուստի առաջացավ բախում:

«Ես նույնիսկ Աշոտ Ռաիսյանին ասացի՝ երիտասարդ, ինչո՞ւ դու գնացիր բենզալցակայան, կռվեցի, սպառնացի: Ներողություն խնդրելու փոխարեն, ասաց եղել եւ անցել է, ասում է, ես ճիշտ եմ արել»:

Ինչ վերաբերում է Հենզել Մկոյանին, ապա ըստ Մարտուն Մկոյանի, պատգամավորը ծեծկռտուքի վայրում չի գտնվել: Ինչ վերաբերում է ատրճանակին, Մկոյանն ասում է, որ նման զենք չի եղել: Ըստ նրա, նրանք պատրաստ չեն եղել ծեծկռտուքին:

«Ես նույնիսկ այնտեղ կորցրեցի իմ դրամապանակը, բանկային քարտերով, ես արգելափակեցի դրանք, եթե մենք պատրաստ լինեինք, ես այնտեղ կոստյումով և դրամապանակով կգնայի՞», – ասում է Մարտուն Մկոյանը: