Սարգիս Հակոբյանի քույրը վստահ է, որ դատախազությանը կաշառել են սպանության պատվիրողները, դրա համար էլ հետաքննությունը գնաց սխալ ուղիով: Սպանվածի հարազատները ասում են, որ կգնան մինչև վերջ, որպեսզի հաղթանակի արդարությունը:
Կառավարության շենքի մոտ ցույցից հետո` Ախալքալաքում սպանված քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի ցույցի մասնակից հարազատները ու համագյուղացիները տեղափոխվեցին Գլխավոր դատախազության շենքի մոտ, բայց աշխատակիցները շենքին մոտիկ չթողեցին` ասելով, որ գիտեն թե ովքեր են ու ինչու են եկել այստեղ: Խաղաղ ցույցը անցավ փողոցում Գլխավոր դատախազության շենքի մոտ:
Քիչ ժամանակ անց` ցույցի որոշ մասնակիցների հրավիրեցին ներս մտնել, հաշվառեցին դիմումը գրանցեցին ընդունարանում ու խոստացան պատասխանը ուղարկել 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշակի ժամանակից հետո` մի քանի մասնակիցների տարան գլխավոր դատախազության աշխատակիցների մոտ, ովքեր հարցեր տվեցին ու կազմեցին արձանագրություններ:
Հետո ցույցի մասնակիցները ուղևորվեցին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակ, որպեսզի հանձնեն նույն բովանդակության դիմումը:
Սարգիս Հակոբյանի հարազատները պնդում են, որ իրենք կգնան մինչև վերջ, որպեսզի հաղթահարի արդարությունը, նրանք պատրաստ են նաև դիմելու Եվրոպական դատարան:
Սպանվածի քույրը` Մանյա Հակոբյանը ասում է, որ ինքը չունի ապացույցներ, բայց վստահ է, որ դատախազությանը կաշառել են:
«Մինչ այդմ եկավ դատախազը` ասաց, որ ինքը կպաշտպանի մեր շահերը, բայց դատական նիստի ժամանակ ես տեսա, որ ինքը պաշտպանում է մեղադրյալների շահերը: Այս երիտասարդ մարդկանց հանցագործության մասնակցության մասին մեզ տեղեկացնում էին դատախազությունից` ասելով, որ կան տեսագրություն այն բանի, ինչպես են իմ եղբորը հետևել մինչև կազինո, բայց հետո դատական պրոցեսի ժամանակ հանկարծ պարզվեց, որ տեսագրություններ չկա: Ամեն ինչ տանում է նրան, որ դատախազությանը կաշառել են», – ասում է Մանյա Հակոբյանը: