Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան ժամանել է Ախալքալաք հետաքրքրվելու «Ուժը միասնության մեջ է»-ի Ախալքալաքի շտաբի ծեծկռտված աշխատակիցների առողջական վիճակով:
«Հենց այս ամենին ասացին ոչ 600 000 մարդ նախորդ օրը, ես համոզված եմ, որ ավելի շատ մարդիկ բռնությանը կասեն ոչ: Սա «Վրացական երազանք»-ի պատգամավորի չարագործությունն է, ով համարվում է տեղական մաֆիոզ: Հենզել Մկոյանը հակառակվել է միասնական ընդդիմության ներկայացուցիչներին եղբայրների հետ: Այս ամենից հետո, զինված մահակներով՝ հարձակվել են միավորված ընդդիմության ներկայացուցիչների վրա, նրանցից 3-ը վատ վիճակում են, մեկը` ծանր: Ռեանոմոբիլը եկել է, որը նրան տեղափոխի Թբիլիսի: Կատարվածում գլխավորը «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանն է, ով ներգրավված էր այս ամենի մեջ: Քանի որ նրանք չեն կարողացել ստանալ այն արդյունքները, ինչը գրանցեց Գրիգոլ Վաշաձեն: Այժմ շատ հանգիստ, կազմակերպված և մոբիլիզացված մենք բոլորս կասենք ոչ այս չար և վատ արարքներին: Եվ մենք չպետք է ենթարկվենք նրանց սադրանքներին: Եվ երբ մենք ստացանք 600 000 ձայն, հենց Կոբախիձեն և Իվանիշվիլին որոշեցին հարվածել գլխին: Պատահական չէր ասում պարոն Կոբախիձեն, որ ընդդիմությունը պետք է հեռանա », – ասել է լրագրողներին Նիկա Մելիան:
Նշենք, որ այսօր, կեսօրից հետո միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» -ի շտաբի մոտ տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք: Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի բարեկամները ծեծել էին շտաբի աշխատակիցներին: Նրանցից 4-ը տեղափոխվել են ոստիկանություն: Այս փաստով հարուցվել է քրեական գործ՝ ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչը ենթադրում է՝ «հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն»: