Այսօր, քիչ առաջ, «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ականատեսների խոսքերով, 40-50 հոգի զինված փայտերով և մահակներով, եկել են շտաբի մոտ, ինչպես պատմում են նրանք, այնտեղ նկատել են խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորը և նրան մոտ անձանց: Բանավոր վիճաբանությունից հետո սկսվել է ծեծկռտուք: 5 մարդու տեղափոխել են հիվանդանոց: Տեղում տարվում է քննչական աշխատանք:

Մեր լրագրողները աշխատում են, որպեսզի ճշտգրտեն տեղեկատվությունը և մանրամասները: