Գումարի տնտեսման նպատակով Ախալքալաք շրջանի բնակիչները երբեմն օգտագործում են գազի տնական ջեռուցիչներ ու փակում են օդափոխության հատվածները, որպեսզի տան մեջի տաք օդը դուրս չգա, բայց ժամանակ առ ժամանակ դրա համար վճարում են կյանքի գնով:
Դեկտեմբերի 9-ին Կուլիկամ գյուղում թունավորվեցին երեք երիտասարդներ, նրանցից մեկի կյանքը չհաջողվեց փրկել, մյուս երկուսը գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Այս մահվան ելքով դեպքը գտնվում է փորձաքննության փուլում, փորձագետները պարզում են, թե ինչից է մահացել Կուլիկամ գյուղում երիտասարդը և մյուսները հիվանդանոցում են գտնվում: Սակայն, ըստ նախնական վարկածի` դժբախտ պատահարը տեղի է ունեցել տնական վառարանից բնական գազի արտահոսքի պատճառով` փայտի համար չուգունե բուրժույկա վառարանը հարմարեցվել է գազով աշխատողի: Պետք է նշել, որ գազի արտահոսքի պատճառով մահվան ելքը առաջին անգամ չի Ախալքալաք շրջանում: Անցյալ տարի վիշտը հասել էր Խուլգումո գյուղ, որտեղ ջրի տաքացման սարքավորումից` չօդափոխվող սենյակում գազի արտահոսքից մահացան երկու երեխա: Շատ են նաև թունավորման դեպքերը: Օրինակ. Դիլիսկա գյուղում այս ամռանը` գազի արտահոսքի պատճառով թունավորվեց մի ընտանիք, որի անդամները կորցրել էին գիտակցությունը, նրանք հազիվ փրկվեցին:
Գազի ընկերությունում պնդում են, որ մշտապես հետևում են բաժանորդների անվտագությանը, ստուգում են տները, բայց տնային պայմաններում պատրաստված սարքավորումների համար, որոնց պատճառով էլ հաճախ տեղի են ունենում դժբախտ պատահարները, բնակիչներին կարող են տուգանել մի քանի անգամ զգուշացնելուց հետո: Իրենց տեղեկություններով տնային սարքավորումները հիմնականում օգտագործում են շրջանի երեք գյուղերում:
«Մեր աշխատակիցները պարբերաբար` 6 ամիսը մեկ անգամ ստուգում են: Իսկ, երբ տեղի են ունենում նման դեպքեր` ամիսը մեկ անգամ: Հսկողները ստուգում են ծխնելույզների իրավիճակը` լրացնելով համապատասխան փաստաթղթերը: Այդպիսի տնային պայմաններում պատրաստված վառարաններ կային Կուլիկամում, ստիպեցինք վերացնել. կա ինչպես Խուլգումո, այնպես էլ Կարտիկամում, որտեղ դրանք շատ կան և տարածվել է հենց այդտեղից: Այդ վառարանները էժան են ու հարմար, բերում են Ռուսաստանից, քանի որ դրանց վրա պատրաստում են, սակայն գազի օգտագործման համար ծախսը` ի տարբերություն գործարանայինների, կրկնակի է», – ասում է SJG Գազի ընկերության բնակարանների սպասարկման մատակարարման ծառայության ղեկավար Արտաշ Չախմախչյանը:
Նրա համար, որպեսզի տեղադրեն գազով թունավորման աստիճանը նշող սենսորներ, կամ էլ նման սարքեր, որպեսզի արտահոսքի ժամանակ ծանուցեն` գազային ընկերությունում չեն էլ մտածում:
«Հատուկ սարքավորումները` օրինակ Հայաստանում տեղադրում են անվճար: Մենք չեն կարող, քանի որ արժեքը թանկ է: Այնտեղ անվճար է. քանի որ համաֆինանսավորել է Ճապոնիան, տրամադրելով սարքավորումներ, որոնք ահագին թանկ են. մոտավորապես հարյուր լարիից ավելի: Վրաստանում մեծ քաղաքներում էլ դրանք չկան: Մեզ մոտ կան շատ բաժանորդներ, որոնք իրենց գումարներով տեղադրել են այդ սարքավորումները, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը», – ասում է Արտաշ Չախմախչյանը:
Ի տարբերություն տնային պատրաստածների` գործարանային գազի վառարանները և ջեռուցման համակարգերը ավելի անվտանգ են, քանի որ ունեն ստուգման մի քանի փուլեր: Ավելի լավ է վճարել 600 լարի գործարանային վառարանի համար /մոտավորապես այդքան արժի լավ վառարանը/, քան թե սեփական անձը ու հարազատներին կանգնեցնել մահվան վտանգի առաջ. պնդում են Գազի ընկերությունում:
«Մենք ունենք մեկ էջանոց հրաման: Բաժանել ենք այն բոլոր բաժանորդներին: Մեր խնդրանքն է, որ նրանք կատարեն բոլոր կետերը, որ թվարկված են նշված հրամանում, որպեսզի ոչինչ չանեն ինքնուրույն` այդ թվում նաև սարքավորման փոփոխում: Եթե բնակիչները կատարեն բոլոր այդ կետերը, այդ դեպքում այդպիսի դեպքեր տեղի չեն ունենա: Հաճախ, երբ մենք ստուգում ենք բնակարանները, ծխնելույզները փակված են լաթերով: Դա իրենք են փակում, այսինքն ուզում են իրենց խեղդել: Այո, մենք ստուգում ենք, բայց հո չենք կարող ապրել նրանց տներում: Երբ մեր աշխատակիցը դուրս է գալիս տներից, բնակիչները կրկնում են նույն սխալները: Վերջիվերջո, պետք է մարդիկ գնահատեն գազի օգտագործման լրջությունը, որ այն մահացու վտանգ է ներկայացնում, եթե արհամարհում ես անվտանգության կանոնները», – ասում է SJG գազի ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:
Մեր կողմից Ախալքալաքում հարցման ենթարկածները պնդում են, որ իրենք պահպանում են անվտանգության կանոնները: Ոմանք ասում են գազի մատակարարման աշխատակիցները կատարում են շրջայց, ոմանք ասում են` ոչ, իսկ ոմանք էլ ասում են, որ իրենք աշխատում են և ոչ էլ գիտեն` թե իրենց տուն գալիս են, թե ոչ գազի ծառայության աշխատակիցները:
«Մեզ մոտ չեն գալիս ստուգումների, ոչ մի անգամ էլ չեն եկել, բայց մենք ինքներս պահպանում ենք անվտանգության կանոները: Կյանքը թանկ է ու պետք է գոյատևել: Եվ քանի դեռ այդպիսի դեպք տեղի չի ունենում` անվտանգության մասին չես էլ մտածում», – ասում է Ախալքալաքի մի բնակչուհի:
«Իսկ մեր շենք վերջերս եկել էին ստուգման, բոլոր բնակարանները ստուգեցին», – ավելացնում է մեկ այլ բնակիչ:
Հարցման ժամանակ մենք հանդիպեցինք մարդու, ով տեղադրում է ջեռուցման համակարգեր, ինչպես պնդում է նա` շատ դեպքերում ցրտի պատճառով` մարդիկ օդափոխման անցքերը փակում են լաթերով:
«Գազի ընկերության աշխատակիցները ստուգում են, բնականաբար նրանք բոլոր տները չեն կարող միանգամից ստուգել: Ես գիտեմ, որ գյուղերում հաճախ են լինում: Հաճախ իրենք մարդիկ են մեղավոր, որ տեղի է ունենում այդպիսի բան: Երբ մենք տեղադրում ենք համակարգը` շատերի մոտ օդափոխումը փակած է, չեն գիտակցում, որ մահվան հետ են խաթում: Ամենավտանգավորը ջրի ջեռուցման սարքավորումներն են: Այ գարնանն էլ տեղի ունեցավ արտահոսք տան մեջ, լավ է, որ հարևանը ժամանակին գնացել էր հյուր, բոլորը պառկած էին. նրանց փրկեցին, բայց հիվանդանոցում մնացին երեք օր: Օդափոխանակումը չի հասցնում դուրս քաշել, գազն էլ հաճախ հոտ չունի: Հատուկ հավելումը քիչ են անում, դրա համար էլ չի զգացվում», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Փակելով օդափոխման անցքը ու չիրականացնելով անվտանգության կանոնները, տեղադրելով «ձախ» սարքավորումներ. կարող է մարդիկ վճարում են ավելի քիչ փող, բայց կարող է դա տնտեսում է` կյանքի գնով:
Քրիստինա Մարաբյան