Ախալքալաքում կվերանորոգվի ևս երկու բազմաբնակարան շենքի տանիք: Այդ աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 95 000 լարի:
Օգոստոսի 27-ին, Ախալքալաքի Սակրեբուլոն լիագումար նիստի ժամանակ հաստատեց քաղաքում ևս երկու բազմաբնակարան շենքի տանիքների վերանորոգման ծրագիրը:
Մասնավորապես, կվերանորոգվի Ազատություն փողոցի #97 շենքի տանիքը, որի տարածքը կազմում է 630 քառակուսի մետր, ինչի համար հատկացվել է 45 000 լարի: Ինչպես նաև կվերանորոգվի Երևանյան փողոցի #43 շենքի տանիքը, որի տարածքը կազմում է 780 քառակուսի մետր, ինչի համար էլ հատկացվել է 50 000 լարի: Ընդհանուր առմամբ տեղական բյուջեից հատկացվել է 95 000 լարի:
Սույն աշխատանքների իրականացման համար Քաղաքապետարանն առաջիկայում էլեկտրոնային մրցույթ կհայտարարի և մրցույթը հաղթող ընկերության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:
Հավելենք, որ այս տարի մարտ ամսին տեղական բյոջեից 150 499 լարի է հատկացվել քաղաքի 3 բազմահարկ՝ Ազատություն փողոցի #34 և #36, ինչպես նաև Ճավճավաձե #1 շենքերի տանիքները:
Տանիքի վերանորոգումը մարդկանց թողեց առանց տանիքի
Բնակարան է լցվում կարծես դույլով, պատասխանատու չկա
Վերականգնման աշխատանքների տենդերը հաղթել է Նորայր Մանասյանը` 151,542 լարիի չափով: Աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Այսպիսով, 2019 թվականին Ախալքալաքում կվերանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք, ընդհանուր 245 499 լարի արժողությամբ: