Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է տեղեկատվություն, որ Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները թարմ հետքերով բացահայտել են Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում կատարված սպանությունը, որի արդյունքում ձերբակալվել է 1976 թ.-ին ծնված գյուղի բնակիչ` Գ.Մ.-ն, տան տերը, որտեղ մինչ սպանությունը տեղի է ունեցել հացկերույթը:
Կատարված հանցագործությունը նախատեսում է 7-15 տարի ազատազրկում:
«Ոստիկանության օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 10-ին Սաթխա գյուղի բնակիչ Գ.Մ-ն հրավիրել է իր սեփական տուն համագյուղացիներին` Է.Ց և Ա.Պ.-ին, ինչպես նաև ավելի ուշ հացկերույթին միացել են Է.Ց-ի ծանոթները, Թբիլիսիից եկած հյուրեր` 1974 թ.-ին ծնված Պ.Մ-ն և 1983 թ.-ին ծնված Ս.Պ.-ն: Մի քանի ժամ անց տան սեփականատիրոջ և Պ.Մ.-ի միջև վեճ է ծագել, որը վերածվել է ֆիզիկական դիմակայության: Գ.Մ-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Պ.Մ.-ին և Ս.Պ.-ին: Այս մարդիկ ստացված վերքերի հետևանքով տեղում մահացել են», – ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Փաստի հիման վրա հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նշանակում է «Կանխամտածված սպանություն»:
Կարդացեք նաև մեր նյութը` “ Սաթխայում դանակահարության հետևանքով սպանված են երկու հոգի: