Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի բնակիչ Ե.Կ.–ն մեղադրվում է Սաղամո լճի վրայի կղզյակի սեփականության համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ: Այս գործով դատական նիստն Ախալցիխեում նշանակված է հոկտեմբերի 1-ին: Այս մասին հայտնում է Sknews.ge-ն:
Սաղամո լճի կղզյակի առաջին սեփականատերը քաղաքացի Ե.Կ.-ն (ծնված 1951 թվականին) է համարվում: Նա կղզյակը 2012 թվականի դեկտեմբերի 19-ին գրանցել է 1,807 քմ-ով: Դեկտեմբերի 26-ին, առքուվաճառքի պայմանագրով, պետական ռեեստրը գրանցել է կղզյակը մեկ այլ քաղաքացու անունով, ով նույնպես բնակվում է Գանձա գյուղում: Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրել է Ե.Կ.-ին՝ կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման և պետական գույքի օգտագործման կամ յուրացման մեջ:
«Հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 21-ի հետաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի և 362-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել կեղծ կադաստրային գծագրեր օգտագործելու և այն կեղծ տեղեկատվության համար, որը գրանցել է 1 807 քմ մակերեսով հողամասը, կղզին Նինոծմինդայի շրջանի տարածքում գտնվող լճերից մեկում է», – տեղեկացրել են գործակալությունից:
Ե.Կ-ի հետ միասին մեղադրանք է առաջադրվել նաև այն անձին, ով մասնակցել է կեղծ կադաստրային գծապատկերների ստեղծման մեջ: Երկուսի նկատմաբ, որպես խափանման միջոց որոշվել է 5 հազարական լարի գրավի դիմաց ազատ արձակումը: Ներկայումս հողը բռնագրավված է: Ախալցիխեի շրջանային դատարանը երկու մեղադրյալների քրեական գործն առանձին է ընթանում: Ե.Կ.-ի դատավարությունը նշանակված է հոկտեմբերի 1-ին: