Նինոծմինդայում այս տարի «Աջակցություն փոքր ֆերմերներին» ծրագրի շրջանակներում ստացել են 1 257 վաուչեր, բաշխման գործընթացը մոտենում է ավարտին, սակայն ֆերմերները հետ են վերադարձնում ագրո քարտերը, որոնք նախատեսված են հողը հերկելու և միավորներ ստանալու համար:
«Աջակցություն փոքր ֆերմերներին» ծրագրի շրջանակներում, այն ֆերմերները, ովքեր ունեն մինչ 0.25 հեկտար հող, ստացել են ագրո քարտեր 50 լարի ավանդով:
Ըստ նախագծի, գյուղացիները, ովքեր ունեն 0.25 ից 1.25 հեկտար սեփական հողատարածք, որոնց վրա աճեցնում են մի քանի ամյա մշակաբույսեր, ստացել են 140 լարիանոց ագրո քարտեր (58,3 դոլար) մեկ հեկտարի համար (հողատարածքի մակերեսի համաչափ) ապրանքների և գյուղատնտեսական նպատակներով սարքավորումներ ձեռք բերելու համար:
Ագրո քարտը նաև թույլ է տալիս բնակիչներին մշակել իրենց հողը, բայց բնակիչների մեծ մասը հրաժարվել է այս հնարավորությունից և հետ է վերադարձրել, որպեսզի իրենց հաշիվների վրա փոխանցվեն համապատասխան միավորները:
Ըստ բնակիչների, ովքեր վերադարձրել են իրենց ագրո քարտերը որոնք նախատեսված են հերկելու համար, պատճառն այն է, որ արդեն մշակել են հողը աշնանը: Բացի այդ վաուչերներով հերկում են միայն ՍՊԸ մեխանիզատորները, իսկ դրանք շատ քիչ են, մասնավոր մեխանիզատորները չեն հերկում իրենց հողը այդ քարտերով, և դրա փոխարեն ավելի լավ է, ստանալ գումար և գնել պարարտանյութ:
Նինոծմինդա քաղաքի լիազորված անձ Խորեն Մղդեսյանն ասում է, որ այս տարի ստացել են 1 257 վաուչեր, ներկայումս մնացել է բաժանելու 120 վաուչեր: