Այսօր` հուլիսի 13-ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիայում կայացավ գյուղի նորակառույց ճանապարհի բացման պաշտոնական արարողությունը, որը կառուցվել է այս տարի:
Ասֆալտապատման աշխատանքները մեկ շաբաթ էր ավարտվել: Ենթակառուցվածքի զարգացման այս ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում 9 կմ ճանապարհ է ասֆալտապատվել: Նախագծի սկզբնական գումարը կազմել է 1 791 528 լարի: Աշխատանքները կատարվել են «QOST POINT» ընկերության կողմից, որը էլեկտրոնային մրցույթը հաղթել է 1 545782 լարիով:
Գյուղի բնակիչները միջոացառում էին կազմակերպել, որի ներկա էր խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Ճանապարհի բացումը երգով ու պարով նշեցին: Երեխաները հանդես եկան տարեբեր պարային համարներով:
Ճանապարհի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, Հեշտիա գյուղի բնակիչները տեղական իշխանության ներկայացուցիչներից խնդրեցին ասֆալտապատել եկեղեցի տանող ճանապարհը:
Հենզել Մկոյանն իր ելույթի ընթացքում, ընդգծեց, որ մինչև 2021 թվականի վերջ իշխող կուսակցությունը կասֆալտապատի բոլոր գյուղական ճանապարհները: