Օրերս Նինոծմինդա քաղաքում գայլերը սատկեցրել են քաղաքի բնակիչ Վահե Արեստակեսյանին պատկանող ցուլին: Այս մասին հաղորդում է NOR ռադիոկայանը:
Վահեի խոսքով՝ ցուլը անասնագոմից շատ հեռու չէր: Գիշատիչները գիշերը ժամը 03:00-ի սահմաններում հարձակվել են նրա վրա: Ցուլին թողել են փողոցում՝ չմտածելով, որ քաղաքում գայլերը կարող են հարձակվել կենդանու վրա: Ցուլի արժեքը մոտավոր 1500-1700 լարի էր: Մինչ այժմ Վահեն ոչ մի տեղ օգնություն չի խնդրել, բայց պատրաստվում է:
Ինչպես նշում է, սա առաջին դեպքը չէ, երբ գայլերը որս են անում քաղաք Նինոծմինդայում: Երկու տարի առաջ գայլերը հարձակվել են հարևանի հորթի վրա:
Հավելենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում գայլերին կրակելն արգելված է: Գիշատիչներին կարելի է որսալ ծայրահեղ դեպքերում, երբ մարդու կյանքին է վտանգ սպառնում: «Խնդրահարույց գայլերին» որսալու համար պետք է դիմել Վրաստանի շրջական միշավայրի պաշտպանության և գյուղտնտեսության նախարարություն: Այդ դիմումը պետք է մուտքագրվի շրջանային վարչության կողմից: