Վրաստանի իշխանությունները նախատեսում են ընդունել նոր կանոնակարգ, դպրոցական էքսկուրսիաների ընթացքում երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին:

Իր հայտարարությունը, Չխենկելին արել է Թելավիի ռեֆերալ հիվանդանոցում: Այստեղ նա այցելել է դպրոցականներին և նրանց ծնողներին, ովքեր տուժել են ՃՏՊ-ի արդյունքում էքսկուրսիոն ավտոբուսի մասնակցությամբ:

Չխենկելիի խոսքերով, մոտ ապագայում դպրոցական էքսկուրսիաների ժամանակ երեխաների անվտանգության խնդիրը նա կքննարկի Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիայի հետ:

«Մենք, անկասկած, պետք է որոշենք կանոնակարգ կապված էքսկուրսիաների հետ: Քննարկվելու է ուղեկցողների և վարորդներին հատուկ թույլտվությունների տրման հարցը, ովքեր զբաղվում են երեխաների տեղափոխմամբ», – ասել է Չխենկելին:

Նախարարը հավելել է, որ հետագայում բոլոր էքսկուրսիաները կազմակերպվելու են միայն նախարարության նախնական համաձայնությամբ: Չխենկելին նաև բացատրել է, որ խոսելով էքսկուրսիոն ավտոբուսներին ուղեկցելու մասին, նա նկատի ունի պարեկային ոստիկանության ուղեկցորդներին:

Հիշեցնենք, որ միկրոավտոբուսի վթարը, որում դպրոցականներ էին, տեղի ունեցավ հունիսի 9-ի առավոտյան, Գոմբորի անցակետում, Թելավի քաղաքապետարան (Կախեթի շրջանի) Թեթրի-Ծղլեբի գյուղի մոտակայքում: Թբիլիսիի №175 հանրակրթական դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտներն, ինչպես նաև նրանց ծնողները, գնում էին էքսկուրսիա:

Նախնական տվյալներով, վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և մոտ 50 մ բարձրությունից ընկել կիրճը: Ընկնելու ընթացքում ավտոբուսը մի քանի անգամ շուռ է եկել:

Վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից մեկն անչափահաս էր: Ավելի քան 20 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել և գտնվում է Թելավիի և Թբիլիսիի հիվանդանոցներում:

Ներքին գործերի նախարարությունը սկսել է «ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտի շահագործում, ինչը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» գործով հետաքննություն: Գործի առնչությամբ արդեն վարորդը ձերբակալվել է: Եթե դատարանը մեղավոր ճանաչի, ապա նրան սպասվում է վեցից տասը տարի ազատազրկում:

Նյութը` Новости-Грузия