Գոմբորի անցումում, Թբիլիսիից դուրս եկած միկրոավտոբուսը, որը երեխաներին էքսկուրսիա էր տանում ընկել է ձորը: Չորսը մահացել են:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով, մահացածներից չորսը, հավանաբար, երկու երեխա, որոնցից մեկը անչափահաս էր և երկու ծնող: 16 հոգի ստացել են տարբեր վնասվածքներ: Նրանց բոլորին արդեն տեղափոխել են բժշկական հաստատություններ:
Հետաքննության նախնական տեղեկությունների համաձայն, մեքենայի վարորդը կորցրել է ղեկի վերահսկողությունը, ճանապարհից շեղվել է, և թռել ձորը:
ՃՏՊ-ի վայրում փրկարարական գործողություն է ընթանում: Մոբիլիզացվել են շտապօգնության և փրկարարական թիմերը: Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 7-րդ մասով, որը ենթադրում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտի շահագործում, ինչը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան:
Հանցագործությունը ներառում է ազատազրկում` 6-10 տարի ժամկետով:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել այսօր առավոտյան: