Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել Հայաստանի քաղաքացիների հայցը` «Բարձրալեռ շրջանների զարգացման մասին» Վրաստանի օրենքի նորմը հակասահմանադրական ճանաչելու մասին, համաձայն որի, արտոնությունները միայն լեռնային շրջաններում մշտականպես բնակվող Վրաստանի քաղաքացիներին է վերաբերում, ինչի պատճառով արտոնություններից չեն կարողանում օգտվել նույն շրջաններում բնակվող օտարերկրյա քաղաքացիները:
Հայցվորները համարում էին, որ այս նորմը խտրական է, սակայն Սահմանադրական դատարանը սահմանեց, որ օրենքը լիովին համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությանը:
«Դատարանը չի համաձայնել հայցվորի փաստարկին եւ նշել է, որ ի տարբերություն Վրաստանի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների Վրաստանի տարածքում գտնվելու հավանականությունը շատ ավելի ցածր է: Համապատասխանաբար, որոշակի ֆինանսական ռեսուրսների եւ օրենքի վիճարկվող նորմի միջոցով արտոնությունների տրամադրումը չի կարող արդյունավետ կերպով ծառայել այն լեգիտիմ նպատակին, որը հանդիսանում է բարձրալեռ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացումը: Հետեւաբար, սահմանադրական հաղցը չի բավարարվել», – հայտարարել է Սահմանադրական դատարանի գլխավոր խորհրդական՝ Գիորգի Սուլխանիշվիլին: