Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը: Վարակի հետևանքով համաշխարհային մասշտաբով մահացել է 689 075 մարդ: Առողջացել է ավելի քան 11 միլիոն մարդ:

Բարդ իրավիճակ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ վարակից մահացածների թիվը գերազանցել է 152 հազարը: Համավարակի ժամանակ վարակը հաստատվել է մոտ չորսուկես միլիոն մարդու մոտ:

Համավարակաբանական իրավիճակը բարդանում է Բրազիլիայում: Վերջին 24 ժամում Բրազիլիայում մահացել է 1088 մարդ: Լաթինական Ամերիկայի երկրում մեկ օրում գրանցվել է վարակման ավելի քան 45 000 նոր դեպք:

«Կովիդ 19»-ի ռեկորդային աճ է գրանցվել նաև Մեքսիկայում: Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 9 500 նոր դեպք: Մահացել է ավելի քան 780 պացիենտ:

Վարակի նոր դեպքերի թիվն աճում է նաև Հնդկաստանում: