«Ժողովրդավարությունը մեր անվերապահ ընտրությունն է, բայց հակվածությունը այս ընտրությանը որոշակի չափով բարձրացնում է երկրում քաղաքական ռիսկերը», – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով կուսակցության համագումարում:
Նրա խոսքերով, երկրում կան արկածախնդիր խմբեր, որոնք կործանարար մեթոդներով պայքարում են իշխանության համար:
«Մենք պետք է պահպանենք ժողովրդավարության բարձր մակարդակը և մշտապես հոգ տանենք նրա զարգացմանը: Ժողովրդավարությունը մեր անվերապահ ընտրությունն է, բայց որոշակի չափով այդ ընտրության հակվածությունը մեծացնում է երկրի քաղաքական ռիսկերը, քանի որ արկածախնդիր խմբերն իշխանության համար պայքարում են ապակառուցողական մեթոդներով», – նշել է Բիձինա Իվանիշվիլին:
Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է կուսակցության առաջնորդ «Վրացական երազանքի» հինգերորդ համագումարում, որը տեղի է ունեցել «Անդերվուդ»-ում, Մթածմինդայում:
Համագումարի պատվիրակները միաձայն աջակցել են Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը: