Ձնելաձե փողոցում կոյուղու վերանորոգման աշխատանքները ընդհատվել են, քանի որ համապատասխան տեխնիկան վաղը Գորիից գալու է Ախալքալաք, որպեսզի մաքրի խափանված կոյուղին:
«Կոյուղին լիքն է քարերով ու տարբեր տեսակի աղբերով, անգամ վերմակատիպ ծածկոց կա կոյուղում: Մեր տեխնիկան չի կարող այն մաքրել, տեխնիկան, որը Գորիից գալու է, ամբողջ Վրաստանում 3 հատ կա», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։
Ձնելաձե փողոցի բնակիչ Քամալյան Գարիկը ասաց, որ առավոտյան գնացել անցքը բացել են, սակայն այն չեն մաքրել, քանի որ խողովակում քար է հայտնաբերվել:
Այնուամենայնիվ արդեն 5-րդ օրն է ինչ Ձնելաձե փողոցի բնակիչները կոյուղու ջրի փողոցով առատ հոսքի ականատեսն են:
Վթարի երկրորդ օրը ջրամատակարարող ընկերությունը չկարողացավ աշխատել քանի որ դիտահորերը ասֆալտի տակ էին: Երրորդ օրը դիտահորերը հայտնաբերվեցին, չորրորդ օրը հայտնաբերվեցին խցանման պատճառ հանդիսացող առարկաները: Փողոցի բնակիչներին մնում է հուսալ, որ վաղը, 5-րդ օրը, կոյուղու վրանորոգման վերջջին փուլը կլինի:
Վաղը կոյուղու մաքրման պատճառով Ախալքալաքում կրկին խմելու ջուր չի լինելու: