Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020-2021 ուստարում, բարձր առաջադիմության համար, տարբեր դպրոցների 23 շրջանավարտ պարգևատրվել են մեդալներով: Նրանցից 15 -ը ստացել են ոսկե և 8֊ը՝ արծաթե մեդալներ:

23 մեդալակիրներից 17-ը քաղաքի դպրոցների շրջանավարտներ են, իսկ մնացածը` գյուղերի:

Թիվ 1 հանրային դպրոց (Թումանյանի անվան)` 3 ոսկե և 3 արծաթե մեդալ
Թիվ 2 հանրային դպրոց (ռուսական դպրոց)` 3 ոսկե և 2 արծաթե մեդալ
Թիվ 3 հանրային դպրոց (վրացական դպրոց)՝ 1 ոսկե մեդալ
Թիվ 4 հանրային դպրոց (Դեմիրճյանի անվան)` 3 ոսկե և 2 արծաթե մեդալ

Դադեշ գյուղի դպրոց` 1 ոսկե մեդալ,
Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցում՝ 2 ոսկե մեդալ,
Մաջադիա գյուղի դպրոց` 1 ոսկե մեդալ
Հոկամ գյուղի դպրոց` 1 ոսկե և 1 արծաթե մեդալ: