Այսօր Ախալքալաքում տոնեցին հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Հունիսի 1-ը այն օրն է, երբ տոնին անհամբեր սպասում են ոչ միայն Ախալքալաքի երեխաները, այլև նրանց ծնողները: Սա միակ օրն է, երբ երեխաների համար ինչ-որ մի բան կազմակերպվում է քաղաքում, որտեղ սովորաբար ոչինչ չի լինում: Ինչպես նաև երիտասարդ մայրերը այս օրը իրենց թույլ են տալիս տանել երեխաներին ռեստորաններ և սրճարաններ:
Այս անգամ, հունիսի 1-ը Ախալքալաքում նշեցին շատ ավելի մեծ մասշտաբով, քան սովորաբար, քանի որ մի շարք կազմակերպություններ ու հաստատություններ միասին նշեցին այդ տոնը: Այս տարի երեխաների համար տոն էր կազմակերպել Ախալքալաքի Ապագայի տունը, ցույց տալով, նույն միջոցառումը, որը տեղի էր ունեցել Ապագայի տանը մայիսի 29-ին, բայց այսօր անցկացվեց արդեն Ախալքալաքի կենտրոնական այգում: Այստեղ Ախալքալաքի «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը ներկայացրեց իր փոքրիկ հեռուստադիտողներին հեքիաթ, որտեղ հերոսները տիկնիկներն էին: Ախալքալաքի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունը կազմակերպել էր տեղեկատվական արշավ, որտեղ հնարավոր էր գտնել բուկլետներ, տարբեր գրքեր ու պաստառներ երեխաների իրավունքները պաշտպանելու կոչով:
Երեխաներից ոմանք խաղում էին հին Խաղահրապարակային ճոճանակներին, ջրափոսերի վրա, ելնելով կեղտոտ խողովակների վրա, բարձրանալով երջանիկ և ուրախ:
Ախալքալաքի PITA Երիտասարդական կենտրոնի երեխաները հեքիաթի հերոսների կերպարանքներով երեխաներին փուչիկներ էին բաժանում: Նման ակցիա կազմակերպել էին “Արայ” խանութում անիմացիոն «Մաշան և արջը» մուլտֆիլմի հերոսները քայլում էին փողոցներով և տալիս խանութի լոգոյով փուչիկներ, նրանք նաև նվերներ էին տալիս երեխաներին, ովքեր այդ օրը մտնում էին խանութ:
Միջոցառումներ տեղի են ունեցել միաժամանակ մի քանի վայրերում: Եթե վերոնշյալ իրադարձությունները տեղի են ունեցել Խաս Բախչա քաղաքային զբոսայգում, ապա մյուս մասը տեղի էր ունենում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Այստեղ երեխաների համար կազմակերպվել են, տեղեկատվական լուսանկարչական ցուցահանդես, երեխաները կարող էին կավիճով նկարել մայթի վրա, մի քիչ ավելի հեռու նկարում էին դեմքերին, իսկ մյուս անկյունում բակում խաղում խաղեր: Եկեղեցու բակի մեկ այլ մասում Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախք տարածաշրջանի փոխանորդության առաջնորդ Տեր Բաբկեն Սալբիյանը, փափկամազ նապաստակի հետ պաղպաղակ էր տալիս երեխաներին: Մեկ այլ անկյունում երեխաներին լուսանկարում էին այլ մուլտիպլիկացիոն հերոսների հետ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ տեղի են ունեցել Վաչիան գյուղում, որտեղ տեղի ունեցավ պատարագ` եկեղեցում, կազմակերպվեցին խաղեր և բաժանվեցին նվերներ:
Ավելի շատ լուսանկարներ դիտեք մեր սոց. կայքերում:
Facebook и Odnoklassniki
Քրիստինե Մարաբյան
Ջուլիետա Տոնականյան