Ախալքալաքի տոնածառի թալանված զարդարանքները, դատարկ խանութներ և շուկա, աղբը և կենդանիներ վաճառասեղանների տակ, – այսպիսին է Ախալքալաքը հետամանորյա շրջանում:
Տոներից հետո միակ տոնածառը, որ զարդարում է Ախալքալաքի կենտրոնը մնացել է առանց լուսավորության և զարդարանքների մի մասի:

Ամանորից առաջ Ախալքալաքի բնակիչները գնել էին գրեթե բոլոր ապրանքը, դիստրիբյուտորները նոր-նոր են բերում նոր ապրանք:

Շուկայում ամանորյա տոներից հետո մնացել էին ժամանակավոր դատարկ վաճառասեղանները, որոնք մինչ նոր տարին լի էին պարենային ապրանքներով, խաղալիքներով, և տարբեր հուշանվերներով:


Ճանապարհների և մայթերի կեսը զբաղեցնում են դատարկ կրպակները, բայց փողոցային առևտուրը մնում է տեղի ինքնակառավարման համար նորմալ երևույթ:



Վաճառողները, ովքեր համառորեն հրաժարվում են վաճառել հատուկ նշանակված և վերանորոգված շուկայում, դեռ վաճառում են Նալբանդյան փողոցում: Այս փողոցում փակ են ոչ միայն մայթերը, այլև երթևեկելի մասը: Ամանորյա առքուվաճառքից հետո, սկսվեց հարսանեկան առևտուրը: Ախալքալաքում սկսվել է հարսանեկան սեզոնը:


Կենտրոնական փողոցների լքված վաճառասեղանների տակ կարելի է գտնել աղբ կամ թափառող կենդանիների:


Քրիստինե Մարաբյան
Նման նյութեր:
Մարիաննա Կարապետյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից է: Չնայած երիտասարդ տարիքին մեր հերոսուհին հասցրել է մի շարք ծրագրեր իրականացնել, որոնք նպաստել են իր գյուղի և…
19.05.2022 | Հասարակություն
Այսօր՝ մայիսի 18-ին, Ախալքալաքում՝ Խաս Բախչա քաղաքային զբոսայգում, նշվեց Ազգային տարազի օրը։
18.05.2022 | Մշակույթ
Մասնագիտությամբ նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանը ծնունդով Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է, ով կենդանացնելով հեքիաթային կերպարները ստեղծում է տիկնիկներ, գրում հեքիաթներ, շեշտադրելով մարդկային հարաբերություններն ու խնդիրները,…
18.05.2022 | Մշակույթ
Այսօր՝ մայիսի 15-ին, Ախալքալաքում նշեցին Ընտանիքի օրը։
15.05.2022 | Հասարակություն
Եվա Չիվչյանը երկար տարիներ է ինչ «թաքուն» ստեղծագործում է, բանաստեղծություններ հյուսում, իր մտքերը, երազանքները, ուրախությունն ու տխրությունը հանձնում սպիտակ թղթին, որոնք հիմա խնամքով պահում է,…
12.05.2022 | Հասարակություն
Ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել անցնող շաբաթվա ընթացքում: Ուշագրավ նորությունները համառոտ Jnews-ի «Շաբաթվա ամփոփում» ծրագրում։
06.05.2022 | Հասարակություն
JNEWS-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, սկսում ենք հարցազրույցների շարք, որտեղ կքննարկենք ու կխոսենք Ջավախքի եկեղեցական կյանքի մասին:
30.04.2022 | Հասարակություն
Ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել անցնող շաբաթվա ընթացքում: Ուշագրավ նորությունները համառոտ Jnews-ի «Շաբաթվա ամփոփում» ծրագրում։
29.04.2022 | Հասարակություն