Ախալցիխեի շրջանի հայաբնակ Ճաճարակ գյուղում պահպանվում է 16-րդ դարի ձեռագիր մի ավետարան, որը տեղաբնակները Արևմտյան Հայաստանից են իրենց հետ բերել: Մասնագետները ահազանգում են, ձեռագրի պահպանման պայմանները համապատասխան չեն և այն անհապաղ բուժման կարիք ունի:

7

Ճաճարակ գյուղում պահվող այս ձեռագիր հուշարձանը գտնվում է ոչ թե ձեռագիր պահոցներում, այլ ժողովրդի ձեռքում՝ հավաստելով Ավետարանի ուժն ու զորությունը։ Ճաճարակի բնակիչները նշում են, որ չնայած ձեռագիրը նորոգման կարիք ունի, սակայն նրանք համաձայն չեն, որ սուրբ գիրքը գյուղից դուրս հանվի և եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան վերանորոգել, ուրեմն պետք է գյուղում կատարեն այդ աշխատանքները:

avetaran jajaraki

Jnews-ի հետ զրույցում Հայաստանի Մատենադարանի ձեռագրագետներից Լուսինե Թումանյանը նշեց, որ ձեռագիրը վատ է պահպանված և նորոգման կարիք ունի:

«Ձեռագիրը վերջին էջերին ունենում է հիշատակարան, որտեղ տեղն ու թիվը նշված է լինում, բացի այդ, եթե գիր բովանդակող էջեր տեսնեինք ավելի լավ կլիներ: Բայց քանի որ նկարներից դա չի երևում: Կարող եմ նշել, որ նյութը՝ թուղթ է, հավանաբար՝ 16-րդ դարի ձեռագիր է, Բարձր Հայք: Կազմը՝ 18-19-րդ դարերի», – ասաց ձեռագրագետներից Լուսինե Թումանյանը:

arcatapat

Ջավախքցիները Արևմտյան Հայաստանից գաղթելով իրենց հետ բերել և մինչ օրս պահպանում են հին հայկական մանրանկարչության եզակի ձեռագրեր: Մարդիկ, ովքեր պահում են ձեռագրերը, մեծ հավատամքով են վերաբերվում դրանց: Եվ նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե իրենց տներում ինչքան արժեքավոր ու կարևոր ձեռագիր է պահվում:

1

Հայերեն ձեռագրերը գրվել և ընդօրինակվել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ գրչության կենտրոններում։ Ձեռագրերն ունեն մեծ մասամբ վերջում զետեղված հիշատակարան, որտեղ նշված է ձեռագրի գրության վայրը, ժամանակը, տրված են տեղեկություններ ընդօրինակողի, նկարազարդողի և այլոց մասին։

«Ծուղրութի Ավետարանը» բուժման կարիք ունի (video)

XVII դարի ձեռագիր ավետարանը

Ջավախքյան վտանգված մշակութային ժառանգությունը

Տանջված, բայց հավատքով փրկված…

Հնագույն շատ ձեռագրեր մեզ են հասել քայքայված, առանց հիշատակարանի։ Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է։

xach

Հայերեն ձեռագրերի ամենահին գրատեսակը երկաթագիրն է՝ իր տարատեսակներով։ Տարբեր ժամանակներում տարածված են եղել նաև բոլորգիրը, նոտրգիրը, շղագիրը։ Մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում «Վեհամոր Ավետարանն» է։

avetaran girq

Աղունիկ Այվազյան