Տարբեր լեզուներով երգելով, պարելով և բանաստեղծություններ արտասանելով Ապագայի տան աշակերտները նշեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ը:

Երեխաները խոսեցին տոնի, երեխաների իրավունքների, ամբողջ աշխարհում խաղաղության մասին: Հանդիսատեսին հիշեցրեցին մանկության տարիների մասին, համեմատություն կատարեցին այսօրվա մեքենայացված մանկության ու իրական խաղերի և պարզ, բայց երջանիկ մանկության միջև:

Dom budushego

Նեղլիկ շինության մեջ հանդիսատեսը ծափերով ու ծիծաղով ողջունեց տարբեր ազգերի տարազներ հագած փոքր մասնակիցներին: Կային վրացի, հայ, ճապոնուհի, ամերիկուհի, չինացի, ֆրանսուհի, ռուս, մեքսիկացու շատ նման մի տղա, իսպանուհի և այլն: Միջոցառման վերջում շողշողաց հրավառություն, ինչպես նաև դահլիճում բաց թողնվեցին աղավնիներ, որոնք երկինք չհասնելով տեղավորվեցին պատուհանագոգերին:

Dom budushego2

Երեխաների պաշտպանության միջազգային օրը – հնագույն միջազգային տոներից է: Որոշումն այն անցկացնելու մասին կայացվել է 1925թ.-ին Ժնևում` երեխաների բարեկեցության հարցերին վերաբերող համաշխարհային գիտաժողովին: Պատմությունը լռում է, թե ինչու մանուկների տոնը, որոշվել է տոնել հենց հունիսի 1-ին:

Dom budushego3

Քրիստինե Մարաբյան