Կարծախ, Ֆիլիպովկա և Աբուլ գյուղերում մայիսի 20-ին ուժեղ կարկտահարության ժամանակ քամին քշել է տանիքներ: Գնահատվում է բնակիչների կրած վնասը փոխհատուցում հատկացնելու համար:

Կարծախ գյուղում ուժեղ քամին մայիսի 20-ի երեկոյան քշել է 22 տների տանիքներ, Ֆիլիպովկա գյուղում վնասվել են երկու տուն, իսկ Աբուլ գյուղում քշել է 3 տների և եկեղեցու տանիքը:

Ինչպես գրել էր նախկինում jnews.ge-ն, մայիսի 18-ին փոթորիկը Դադեշ գյուղում քշել էր 4 տների տանիքներ և մասամբ վնասել գյուղի դպրոցի տանիքը:

крыша3

Ախալքալաքի Շրջանային վարչության մասնագետները մեկնել են և տեղում գնահատել վնասը:

крыша

Մայիսի 18-ին և 20-ին տեղի ունեցած փոթորիկից վնաս կրածների համար փոխհատուցման գումարը շրջանային վարչությունը կորոշի երկու օրվա ընթացքում:

крыша2

Շուշան Շիրինյան