նորություններ 23 Հունիսի, 2023 • Քարսեպ գյուղի ակումբը կվերանորոգեն

Քարսեպն Ախալքալաքի հեռավոր, փոքր գյուղերից է, որտեղ ենթակառուցվածքները դեռևս վատ վիճակում են։ Գյուղից դեռ չհեռացած փոքրաթիվ երիտասարդների միակ հավաքատեղին գյուղի ակումբն է, որը նույնպես անմխիթար վիճակում է։ Այս տարի որոշվել է վերանորոգել ակումբը։

Օրերս Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Քարսեպի գյուղական ակումբի վերանորոգման համար։ Մրցույթի նախնական գինը 58 461 լարի է կազմում։ Առաջարկների ընդունումն ավարտվում է հուլիսի 3-ին։ Վերանորոգումը պետք է իրականացվի պայմանագիրը կնքելուց հետո, 60 օրվա ընթացքում:

Մրցութային փաստաթղթերում ասվում է, որ կներկվի շենքի ճակատային հատվածը, կապամոնտաժվի հատակն ու բեմը, կտեղադրվեն նոր դռներ, կապամոնտաժվի և կփոխվի տանիքը, ինչպես նաև առաստաղը։ Հատակը ծածկելու են ցեմենտով և լինոլեումով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝